Փորձագետ. Երկարացնելով իր ռազմակայանի տեղակայման ժամկետը Հայաստանում, Ռուսաստանը դուրս մղեց Արևմուտքին տարածաշրջանից

PanARMENIAN.Net - 49 տարով երկարացնելով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը՝ Ռուսաստանը նպատակ ունի կորզել առավելագույնը այն իրավիճակից, որ կա Հայաստանում այսօր: Այդ մասին «Հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները տարածաշրջանային անվտանգության ու կայունության լույսի ներքո» գիտաժողովում հայտարարել է ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արտակ Այունցը: Նա նշել է, որ դրանով Ռուսաստանը ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում ու Հայաստանում՝ դուրս մղելով Արևմուտքին: Ըստ նրա, փոփոխվող քաղաքական իրողությունների պայմաններում դա ոչ մի լավ բան չի հանգեցնի: Սակայն, նա համաձայնեց այն մտքի հետ, որ ռուսական ռազմակայանները հարկավոր են, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորված և չեն կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները:

Անդրադառնալով ՌԴ կողմից Ադրբեջանին C-300 համալիրների հնարավոր վաճառքին՝ փորձագետն ասել է, որ այդ քայլը հակսում է Հայաստանի հետ նոր կնքված դաշնակցային գործընկերության մասին արձանագրությանը: «Նույնիսկ եթե դա բիզնես է ՌԴ-ի համար, պետք է նկատի ունենալ, որ Հարավային Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ կան բազում չլուծված խնդիրներ և որտեղ ՌԴ դերը, մեղմ ասած, վերջինը չէ»,-ասել է Այունցը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---