Լևոն Շիրինյանը գտնում է, որ Երևանի ու Բաքվի միջև գերիների փոխանակման մասին համաձայնությունը իրականություն չի դառնա

Լևոն Շիրինյանը գտնում է, որ Երևանի ու Բաքվի միջև գերիների փոխանակման մասին համաձայնությունը իրականություն չի դառնա

PanARMENIAN.Net - «Այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Աստրախանի հանդիպման շրջանակներում պայմանավորվել են փոխանակել ռազմագերիներին, շատ լավ է, սակայն ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք չեն հավատում թուրքերին, ես չեմ կարծում, որ այդ համաձայնությունը կյանքի կկոչվի»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ մեկնաբանելով PanARMENIAN.Net ի թղթակցի համար, թե որքանով է իրագործելի այդ համաձայնությունը:

Ընդ որում, մեկնաբանելով Բաքվի «ակտիվությունը» Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում, փորձագետը նշել է, որ դրանով Բաքուն փորձում է ցույց տալ, թե, իբր, պատրաստ է պատերազմի: Այդ համատեքստում Շիրինյանը նշել է, որ Հայաստանը չպետք է ոչ մի բանից վախենա և պետք է արժանի հակահարված տա ադրբեջանական ագրեսիայի դեպքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---