Բազելի մրցաշարի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կմրցի Յան Հայեկի հետ

Բազելի մրցաշարի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կմրցի Յան Հայեկի հետ

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը նոյեմբերի 1-ից կմասնակցի Բազելում ընթացող մրցաշարին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 1.255.000 եվրո:

Առաջին շրջանում արգենտինացի թենիսիստը, որը ATP վարկանիշով 29-րդ տեղում է, կմրցի Յան Հայեկի (Չեխիա) հետ, որը ATP վարկանիշով 94-րդ տեղում է:

Հաղթանակի դեպքում Նալբանդյանը երկրորդ շրջանում կհանդիպի Մարին Սիլիկ (Խորվաթիա)- Մարկո Չիուդինելլի (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ, հաղորդում է Նալբանդյանի պաշտոնական կայքը:

Բազելի մրցաշարից բացի մինչև այս սեզոնի վերջ Ուիմբլդոն 2002-ի հաղթողը մտադիր է ելույթ ունենալ նաև Փարիզի մրցաշարում, որտեղ նոյեմբերի 7-ից կսկսվի այս տարի եզրափակիչ «Մաստերսը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---