ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշերը» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշերը» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի` «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշերը» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում: Քննարկմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության, սփյուռքի նախարարությունների, գիտությունների ազգային ակեդեմիայի ներկայացուցիչներ և այլք:

Ողջունելով ներկաներին և կարևորելով երկրի անվտանգության խնդիրներին օժանդակող նման նախաձեռնությունը` պաշտպանության նախարարը նշեց, որ ԱՌՀԻ-ին իր առջև դրված խնդիրներն իրականացնում է պատշաճ մակարդակով: Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համատեղ իրականացրած բազմաթիվ ծրագրերին:

«ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշերը» խորագրով մշակման մեջ ներառված են Հայաստան-Սփյուռք կապի կազմակերպման և զարգացման, անվտանգության խնդիրների լուծման գործում Սփյուռքի ներուժի օգտագործման խնդիրները, այլ հարցեր: Ուղենիշների մշակման գործում իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի և Սփյուռքի մի շարք փորձագետներ: Փորձ է արվել ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա մշակել Սփյուռքի համախմբման, հայաստանակենտրոն զարգացման և Սփյուռքի նկատմամբ Հայաստանի քաղաքականության համակարգման ուղենիշները, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---