Անհաջող ընտրություններն Ադրբեջանում կարող են միայն վատթարացնել ժողովրդավարության վիճակը տարածաշրջանում

Անհաջող ընտրություններն Ադրբեջանում կարող են միայն վատթարացնել ժողովրդավարության վիճակը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցան հերթական անհաջող ընտրությունները, որոնք կարող են միայն վատթարացնել ժողովրդավարության վիճակը տարածաշրջանում: Այդ մասին Երևանում տեղի ունեցած կլոր սեղանի շրջանակներում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Խոսելով այն մասին, թե ինչպես ադրբեջանական ընտրությունները կանդրադառնան Հայաստանի ու Ղարաբաղի վրա, Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, որ Բաքուն կշարունակի հակահայկական քարոզչություն տարածել և ռազմաշունչ հայտարարություններ անել: Ինչպես ասել է փորձագետը, կայացած ընտրությունները կարևոր էին Հայաստանի համար այն առումով, որ դրանց օգնությամբ ձևավորվում է Ադրբեջանի այն ղեկավարությունը, որի հետ Հայաստանը պետք է բանակցի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---