Ցույցի ժամանակ ՀԱԿ-ը հիմնականում կանդրադառնա ժողովրդավարության ու մարդու իրավունքների խնդիրներին

Ցույցի ժամանակ ՀԱԿ-ը հիմնականում կանդրադառնա ժողովրդավարության ու մարդու իրավունքների խնդիրներին

PanARMENIAN.Net - Ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներն ու Հայաստանի ներքաղաքական դրության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների արձագանքը Հայ ազգային կոնգրեսի` րոպեներ առաջ Երևանում մեկնարկած ցույցի հիմնական թեմաներն են լինելու: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայկական Համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ցույցի ընթացքում ընդդիմությունը կբարձրացնի հանրապետությունում հանցավորությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում վերջերս բացահայտված հայկական հանցախմբի թեման:

Մեկնաբանելով «Ցույցերի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը` Արամ Մանուկյանն ասաց, որ Հայաստանում վատ օրենքներ չկան: Նրա խոսքով, հայկական ղեկավարությունը զուրկ է քաղաքական կամքից, ինչը ոչ մի կերպ չի կարող կապված լինել օրենքի հետ:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Մատենադարանի շենքի դիմաց գտնվող հրապարակում մոտ 600 ՀԱԿ կողմնակից է հավաքվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---