Փարիզում բողոքի ցույց է տեղի ունեցել Բաղդադում 58 քրիստոնյաների սպանության դեմ

Փարիզում բողոքի ցույց է տեղի ունեցել Բաղդադում 58 քրիստոնյաների սպանության դեմ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին շուրջ 4000 ցուցարարներ են դուրս եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելով Բաղդադի Notre-Dame սիրիական եկեղեցում հոկտեմբերի 31-ին 58 քրիստոնյաների սպանության դեմ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ լրագրող Ժան Էքյանը, Pax Christi շարժումը կոչ է արել Իրաքի կառավարությանը անվտանգության երաշխիքներ տալ քրիստոնյաներին՝ դավանանքի, մշակույթի, լեզվի ու քաղաքական ազատությունների պահպանման հարցում: Բողոքի ակցիային մասնակցել են Հայոց ցեղասպանության հարցում թուրքական կառավարության մերժողականության դեմ հանդես եկող Collectif VAN կազմակերպությունը ներկայացնող հայեր, ինչպես նաև քաղկեդոնացի սիրիացիներ, որոնք նույնպես 1915թ. ցեղասպանության զոհ են դարձել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---