«Հատիսի» կազմը համալրվեց նոր փորձառու բասկետբոլիստուհիներով

«Հատիսի» կազմը համալրվեց նոր փորձառու բասկետբոլիստուհիներով

PanARMENIAN.Net - Երևանի «Հատիսի» կազմը համալրեցին Իվանա Պոդրուգը (Խորվաթիա) և Օլիմպիա Սքոթը (ԱՄՆ): Բասկետբոլիստուհիներն արդեն ժամանել են Երևան և նախապատրաստվում են նոյեմբերի 18-ին «Դինամո–ԳՈՒՎԴ»-ի դեմ կայանալիք մրցավեճին։

«Մեր նորեկները բավական փորձառու խաղացողներ են։ Հատկապես մեծ փորձ ունի 34-ամյա Օլիմպիա Սքոթը։ Հույս ունենք, որ նրանք կուժեղացնենք «Հատիսի» կազմը։ Արդեն պարզ է, որ «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ հանդիպմանը չի կարողանա մասնակցել մեր հիմնական կենտրոնական Էրիկա Դեվիսը։ Առանց նրա շատ բարդ կլիներ և մենք արագորեն սկսեցինք սելեկցիոն աշխատանքները։ Օլիմպիա Սքոթը հանդես է գալիս կենտրոնականի դիրքում»,- «Հատիսի» պաշտոնական կայքի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---