Հայտնի են դարձել Հայաստանի ընտրանու մրցակիցները Եվրոպայի կանանց մինչև 19 տ առաջնությունում

Հայտնի են դարձել Հայաստանի ընտրանու մրցակիցները Եվրոպայի կանանց մինչև 19 տ առաջնությունում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ 2011-12թթ. Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանությունը: Առաջին որակավորման փուլում 40 թիմ բաժանվեց 10 խմբի: Հայաստանի ընտրանին հանգրվանեց 6-րդ խմբում, որտեղ կհանդիպի Ավստրիայի, Իտալիայի և ՆՀՀ Մակեդոնիայի թիմերի հետ: Ընտրական մրցաշարը կընդունի ՆՀՀ Մակեդոնիան: Հանդիպումները տեղի կունենան 2011թ. սեպտեմբերի 17-ին, 19-ին և 22-ին, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---