ԱԴԲԵՋԱՆՑԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԵՆ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ

PanARMENIAN.Net - . «Հայաստանում Ադրբեջանի պատվիրակությանը ընդունել են ամենաբարձր մակարդակով», - լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը, որն այս օրերին գտնվում է Երեւանում, ուր այսօր իր աշխատանքն ավարտեց ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների հերթական նիստը: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները հոգացել են այն մասին, որպեսզի ստեղծվեն աշխատանքի եւ հանգստի համար բոլոր պայմանները:

Մեկնաբանելով լրագրողների խնդրանքով Ադրբեջանում վերջերս հնչած այն հայտարարությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղը Կովկասում ահաբեկչության կենտրոն է հանդիսանում, Ուսուբովն ասաց,որ այդ գնահատականը, ամենայն հավանականությամբ, արտահայտում է անհատական կարծիք, որը չի ներկայացնում պաշտոնական տեսակետը: Հայաստանի եւ Ադրբեջանի իրավապահ մարմինների համագործակցության հեռանկարների մասին խոսելիս, Ուսուբովն ասաց, որ «հանցագործության դեմ պայքարում եւ նման հարցերում փոխադարձ աջակցությունն անհրաժեշտ է»: «Հանցագործը հանցագործ է ամեն տեղ, եւ երե Հայաստանի տարածքում հանցագործություն կատարած մեկը վաղը հայտնվի Ադրբեջանի տարածքում, նա անպայման կձերբակալվի», - հայտարարեց նախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---