Սոցինտերնը փորձում է վստահության մթնոլորտ ստեղծել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև19 նոյեմբերի 2010 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Փարիզում Սոցինտերնի կողմից ընդունված փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտության մասին շատ կարևոր է և որոշում է կազմակերպության հետագա քայլերը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատ» գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը: «Սոցինտերնը փորձում է ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս վստահության մթնոլորտ ստեղծել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև: Շատ կարևոր է, որ ընդունված փաստաթղթում խոսվում է երկու կողմերից տեղահանված անձանց մասին, ինչը բազմիցս առաջարկել է Հայաստանը, և ամենակարևորը, Սոցինտերնը կոչ է անում կողմերին քաղաքական կամք դրսևորել և գնալ միաժամանակյա և համարժեք զիջումների»,- ասել է Մանոյանը: Ի պատասխան Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԱՍԴԿ) համանախագահ Արազ Ալիզադեի հայտարարությանն այն մասին, որ իբր Փարիզում Սոցինտերնը նման փաստաթուղթ չի ընդունել, Կիրո Մանոյանը խորհուրդ է տվել այցելել Սոցինտերնի պաշտոնական կայք, որտեղ արդեն տեղադրված է Փարիզում Ղարաբաղի մասին ընդունված փաստաթուղթը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |