Երվանդ Բոզոյան. Աստանայում ճանապարհային քարտեզ չի ստորագրվի19 նոյեմբերի 2010 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի հայտարարությունը, որ արվեց ԼՂՀ-ում զորավարժությունների ավարտին, որոշ չափով հավասարակշռեց Բաքվի ռազմատենչ հայտարարությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Արցախն ու Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինեն իրավիճակի փոփոխությանը և ամեն ինչ անեն հավասարության նժարը մեր կողմը թեքելու համար»,-ասել է քաղաքագետը: Իր հերթին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է, որ Աստանայում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին Ադրբեջանն աննախադեպ ակտիվություն է դրսևորել դիվանագիտական դաշտում: «Ետնաբեմում ծավալվող պայքարը ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև բավականին վտանգավոր է մեզ համար: Ինձ թվում է, որ Աստանայում չի հաջողվի ստորագրել ճանապարհային քարտեզը, քանի որ այդ ձևաչափը մերժում են ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում»,-ասել է քաղաքագետը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |