ՀՀ ՊՆ Քննչական ծառայությունն առայժմ չի հրապարակում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի մեղավորի անունը23 նոյեմբերի 2010 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունն առայժմ չի հրապարակում նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի առաջավոր գծում տեղի ունեցած միջադեպի մեղավորի անունը: Միջադեպի արդյունքում հրաձգային վնասվածքներից չորս ժամկետային զինծառայողներ են զոհվել: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք ԼՂՀ ՊԲ զինվոր Մանվել Ազրոյանն է այդ միջադեպի մեղավորը, Հայաստանի Պաշտպանության նախարարության Քննչական ծառայության հասարակայնության հետ կապի ավագ սպա Մերի Սարգսյանն ասաց, որ քանի դեռ հետաքննությունը շարունակվում է, նման տեղեկատվություն չի կարող տրամադրվել: «Հնարավոր է, մենք մեղավորի անունը հաղորդենք այն բանից հետո, երբ նրան մեղադրանք ներկայացվի»,- ասաց Սարգսյանը: Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.), հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ` Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ.1991թ.): Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |