ԵՊՀ գիտաժողով. ՀՀ ԱԺ-ին պետք է խնդրել, որպեսզի նոյեմբերի 22-ը ճանաչվի հայրենատիրության օր23 նոյեմբերի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ գիտաժողով`ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի նախագահությամբ: Գիտաժողովում ընդունվեց որոշում` նվիրված «ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանի վերաբերյալ Իրավարար վճռի 90-ամյակին»: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Առաջին աշխարհամարտը սանձազերծողներից մեկը` Օսմանյան կայսրությունը, 1918 թ. հոկտեմբերի 30-ին անձնատուր եղավ Անտանտի երկրներին` հանձնվելով նրանց ողորմածությանը: Փարիզի խաղաղության վեհաժողովը և Սան-Ռեմոյի կոնֆերանսը նախապատրաստեցին հաշտության պայմանները Օսմանյան կայսրության (Թուրքիայի) հետ, և 1920 թ. օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր արվարձանում ստորագրվեց պայմանագիր հաղթող տերությունների և նրանց դաշնակիցների ու Օսմանյան կայսրության (Թուրքիայի) միջև: Սևրի պայմանագրով որոշված էր Հայաստանի Հանրապետությանը հանձնել Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթներն ամբողջությամբ կամ մասամբ: Սևրում ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին հանձնարարվեց իրավարար վճիռ կայացնել թուրք-հայկական սահմանագծի վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահի կողմից ստեղծվեց «Inquiry» խումբը, որը երկարատև աշխատանքից հետո նախապատրաստեց հայ-թուրքական սահմանագծի մանրակրկիտ քարտեզը: Իրավարար վճռով մասամբ ՀՀ-ին էին անցնում Օսմանյան կայսրության հիշյալ 4 վիլայեթները` ընդամենը 90 հազար քառ. կմ տարածքով (Էրզրումի վիլայեթից` 40 հազար քառ. կմ, Վանի վիլայեթից` 20 հազար քառ. կմ և Տրապիզոնի ու Բիթլիսի վիլայեթներից` 15- հազարական քառ. կմ): Սևրի պայմանագրի իրագործման դեպքում ՀՀ-ի տարածքը կկազմեր շուրջ 165 հազար քառ. կմ: Սևրի պայմանագիրը ստորագրած Թուրքիան պարտավորվում էր ճանաչել ՀՀ անբեկանելի իրավունքը նշված տարածքների նկատմամբ: Սևրի պայմանագիրը ստորագրած և Իրավարար վճիռը կայացրած ԱՄՆ-ն պատասխանատու էր վերջինիս իրագործման համար: Ցավոք, Իրավարար վճիռն ասպարեզ եկավ, երբ Հայաստանի Հանրապետությունը կանգնած էր խորհրդայնացման շեմին: Իսկ Խորհրդային Ռուսաստանի ռազմաքաղաքական ակտիվությունն ի չիք դարձրեց Սևրի պայմանագրի կենսագործումը Հայաստանի մասով: Խորհրդային Հայաստանը հասկանալի պատճառներով չէր կարող այդ խնդիրը բարձրացնել` հաշվի առնելով Կարսի` 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագիրը: Սակայն այդ խնդիրը դիվանագիտական դաշտ վերադարձնելու փորձ չի կատարել նաև մեր նորանկախ Հայաստանի Հանրապետությունը: Ուստի գիտաժողովը, ելնելով վերոհիշյալից, գտնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը հայ-թուրքական սահմանագծի վերաբերյալ շարունակում է իր ուժը պահպանել, քանի որ Սևրի պայմանագիրը չվավերացնելը որևէ ձևով չի ազդում Իրավարար վճռի իրավասության վրա; ըստ միջազգային իրավունքի` իրավարար վճիռները կայացման համար պարտադիր, վավերացման համար կարիք չունեցող վերջնական ու անբեկանելի վճիռներ են; ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի ստորագրություններով և ԱՄՆ Մեծ կնիքով հաստատված իրավարար վճիռ-քարտեզը դարձել է ԱՄՆ ներքին օրենսդրության` վավերացում չպահանջող մաս, որով միջազգայնորեն ճանաչվել են ՀՀ անբեկանելի իրավունքները Հայաստանի Հանրապետությանը հատկացված 90 հազար քառ. կմ տարածքի և Կարսի մարզի նկատմամբ; ՀՀ-ն համաշխարհային հանրությանը պետք է ցույց տա, որ Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև սահմանները պետք է անցկացվեն ըստ Իրավարար վճռի և ոչ թե թուրք-խորհրդային գործարքի: Վիլսոնյան Իրավարար վճռի 90-ամյակի առիթով պետք է ուժեղացնել ՀՀ քարոզչությունն ամբողջ աշխարհում, նշել այդ տարեդարձը բոլոր հնարավոր երկրներում և հայկական գաղթավայրերում: Պետք է միջնորդել ՀՀ իշխանություններին, որ այդ քարոզչության մեջ լայնորեն ներառվեն ՀՀ դեսպանությունները»: Որոշման մեջ նշվում է նաև, որ Երևանում հարկ է կազմակերպել միջազգային գիտաժողով` նվիրված Իրավարար վճռի 90-ամյակին: «Անհրաժեշտ է բարձրակարգ իրավաբան, միջազգայնագետ և պատմաբան կադրերից կազմել աշխատանքային խումբ հիշյալ հարցերը նախապատրաստելու և միջազգային մարմիններին ներկայացնելու համար և ՀՀ Ազգային ժողովին խնդրել, որպեսզի նոյեմբերի 22-ը ճանաչվի հայրենատիրության օր»,- ընդգծվում է որոշման մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |