Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բոյկոտելու որոշումը24 նոյեմբերի 2010 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ` մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարվելը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀԱԿ-ը դատապարտում է Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բոյկոտելու որոշումը։ Պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացրել էր բոյկոտի «հիմնավորումները», չեն դիմանում որևէ քննադատության, քանի որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2008թ. Բուխարեստյան հանդիպումից սկսած երեք տարի շարունակ ՆԱՏՕ-ի գագաթաժողովն իր հռչակագրերով անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորմանը, մատնանշելով Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքներից միայն մեկը։ ՀՀ ԱԳՆ-ն երբևէ չի անդրադարձել այդ փաստաթղթերին` լուռ կեցվածքով, փաստորեն, համաձայնելով անարդար այդ ձևակերպման հետ»: ՀԱԿ հայտարարության համաձայն, փոխանակ օգտագործելու աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ կազմակերպություններից մեկի հարթակը Հայաստանի և ԼՂՀ դիրքորոշումը հնչեցնելու, հնարավորության դեպքում աննպաստ ձևակերպումները փոխելու նպատակով, Սերժ Սարգսյանը «որդեգրել է երկչոտ և անպատասխանատու կեցվածք, որը հարիր չէ ինքնիշխան պետությանը։ Նման անսկզբունքային քայլով Սերժ Սարգսյանը զրկել է Հայաստանին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության միակողմանի և աղավաղված պատկերի ներկայացմանը հակադարձելու հնարավորությունից»: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ լինելով միջազգային հանրության լիիրավ անդամ, Հայաստանը մշտապես պետք է իր գործուն մասնակցությունը ունենա բոլոր միջազգային կազմակերպությունների շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին` իր ներդրումը բերելով միջազգային խաղաղությանը և կայունությանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա | ԱՄՆ Պետդեպը վիզային սահմանափակումներ է սահմանել Վրաստանի ավելի քան 60 անձի և նրանց ընտանիքների դեմ Նշված անձինք մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի Առաջին համերգը սեպտեմբերի 17–ին է Թումանյանի անվան զբոսայգում Վերին Լարսը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով ՀՀ ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ենթակա հաստատությունների թվին Զեկույցն անդրադառնում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող մարտահրավերներին |