Հայտնի դարձան ֆուտբոլի ԵԱ 2011-12 նախընտրական փուլում Հայաստանի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականների մրցակիցները30 նոյեմբերի 2010 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Նյոնում կայացավ Եվրոպայի առաջնություն 2011-12-ի նախընտրական փուլի մինչև 17 տարեկանների վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն 9-րդ խմբում կմրցի Ուելսի, Սերբիայի և Լիտվայի հավաքականների հետ: Ինչպես միշտ, նախընտրական և էլիտային ռաունդներին կհաջորդի եզրափակիչ առաջնությունը` ութ թիմերի մասնակցությամբ, որը կկայանա 2012 թվականի մայիսին Սլովենիայում: Վիճակահանության արդյունքում 52 մասնակիցներ բաժանվեցին 13 խմբերի: 2011 թվականի աշնանը պայքարը կընթանա մինի-առաջնությունների ձևաչափով խմբի մասնակիցներից մեկի դաշտում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Էլիտային ռաունդում կընդգրկվեն երկուական ուժեղագույն թիմեր յուրաքանչյուր քառյակից` գումարած իր խմբի առաջատարների հետ հանդիպումներում լավագույն ցուցանիշներով երրորդ տեղը զբաղեցրած երկու մասնակիցներ: Էլիտային ռաունդի հանդիպումները կկայանան 2012 թվականի գարնանը և կորոշեն եզրափակիչ փուլի յոթ մասնակիցներին: Իսկ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 10-րդ խմբում է հայտնվել, որտեղ իր ուժերը կչափի Սլովակիայի, Հունաստանի և Անդորրայի հավաքականների հետ: Եվրոպայի առաջնություն 2011-12-ի նախընտրական փուլի մինչև 17 տարեկանների վիճակահանության ընթացքում 48 թիմեր բաժանվեցին 12 խմբի: 2011 թվականի գարնան վերջին կկայանան մինի-առաջնություններ, իսկ խմբերի հաղթողները հուլիսի 20-ից օգոստոսի 1-ը առաջնության տանուտեր ռումինացիների հետ միասին կմասնակցեն եզրափակիչ փուլին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |