ՀԱՕԿ կողմից 2010թ. «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում անցկացրած միջոցառումը լավագույնն է ճանաչվել Եվրոպայում30 նոյեմբերի 2010 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) գլխավոր համաժողովը: 49 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակների թվում էր նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից 2010թ. «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում անցկացրած միջոցառումը լավագույնն է ճանաչվել Եվրոպայում: Այն կայացել է ՄՕԿ-ի հովանու ներքո` «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ծրագրի շրջանակներում: Հրաչյա Ռոստոմյանը հանդիպումներ է ունեցել նաև Լատվիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Մալթայի, Իսրայելի, Կիպրոսի, Ավստրիայի, Վրաստանի ու ևս մի քանի երկրների պատվիրակների հետ: Քննարկվել են համագործակցության կապերն ամրապնդելու, փոխադարձ այցելությունններ կատարելու մասին հարցերը: Նախապատրաստական աշխատանքների մասին խոսել են «Լոնդոն -2012» , «Սոչի-2014» օլիմպիական խաղերի, 2011 թվականին Չեխիայի Լյուբերեց քաղաքում անցկացվելիք ձմեռային և Թուրքիայի Տրապիզոնում կայանալիք ամառային երիտասարդական փառատոնների կազմկոմիտեների ներկայացուցիչները: Նրանք հավաստիացրել են, որ ամեն բան ընթանում է պատշաճ մակարդակով, և իրենք կանեն ամեն ինչ այդ կարևոր մարզահանդեսները լավագույնս անցկացնելու համար, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |