ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՑ ՎԵՐՔ ՄՆԱԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը շարունակում է բաց վերք մնալ Հարավային Կովկասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել են ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչները` Բրյուսելում կայացած Հարավային Կովկասի վերաբերյալ սեմինարում: Նրանց խոսքերով` Հարավային Կովկասում գոյություն ունեցող հակամարտությունների պատճառով, այդ թվում նաեւ` ղարաբաղյան, Եվրոպայում թերահավատորեն են վերաբերում հարավկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահագրգռվածությանը: Միաժամանակ, նշվել է, որ լուրջ տարածքային հակամարտություններ ունեցող երկրների համար դժվար է ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվել` չլուծելով տարածքային խնդիրները: Ինչ վերաբերում է հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությանը, ապա ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նշել են, որ Երեւանի սերտ համագործակցությունը Մոսկվայի հետ բխում է Հայաստանի ազգային շահերից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---