Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կունենա Վրաստանի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կունենա Վրաստանի հավաքականի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2011թ. փետրվարի 9-ին ընկերական խաղ կանցկացնի Վրաստանի հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա փետրվարի 9-ին Կիպրոսում, PanARMENIAN.Net ին են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Սա Եվրո-2012 խմբային փուլի շրջանակներում մարտի 26-ին կայանալիք Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ նախապատրաստական խաղերից մեկն է:

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում 59-րդ տեղում է, իսկ Վրաստանը՝ 75-րդ:

Հայաստանի ու Վրաստանի հավաքականները հանդիպել են 4 անգամ, երկու խաղերում հաղթել են վրացիները, մեկ անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը, մեկ հանդիպում ոչ ոքի է ավարտվել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---