Արտակ Դավթյան. Անպայման կգա այն օրը, երբ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը

Արտակ Դավթյան. Անպայման կգա այն օրը, երբ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - «Շատերը կհամաձայնվեն, որ հայկական կողմի ակնկալիքները Աստանայում ընթացող ԵԱՀԿ-ի գագաթնաժողովից, բացառությամբ նրա, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չկայացավ, հիմնականում արդարացան»,-Երևանում կայացած մամլո ասոլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Ըստ նրա, սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի նախագահը Բաքվի համար ոչ բարենպաստ իրավիճակներում խուսափում է հանդիպումից: Դավթյանը նշել է, որ Ալիևի «գյադայական պահվածքը» ի հայտ է գալիս ոչ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում, այլ նաև Wikileaks-ում զետեղված ԱՄՆ Պետդեպարտամենտի նամակներում:

Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչմանը՝ Դավթյանն ասել է, որ ԵԱՀԿ գագաթնաժողովը այն տեղը չէ, որտեղ դա պետք է արվի: Նա նշել է, որ անպայման կգա այն օրը, երբ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը:

Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ չի կարծում թե Աստանայում առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան կարգավորման գործում: «Հավանաբար, ուղղակի նահանջ չի եղել»,-ասել է նա: Խուրշուդյանը նաև թերություն է համարել այն, որ գագաթնաժողովի շրջանակներում երկրները չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին ու ռազմատենչ հայտարարություններին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---