Վիկ Դարչինյան. Մենամարտից հետո Մարեսը դեռ երկար կհիշի ինձ 3 դեկտեմբերի 2010 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկներ Վախթանգ Դարչինյանը, Աբներ Մարեսը, Յոնի Պերեսը և Ջոզեֆ Ակբեկոն դեկտեմբերի 2-ին մենամարտերից առաջ համատեղ մամլո ասուլիս են տվել, որոնք տեղի են ունենալու դեկտեմբերի 18-ին Մեքսիկայում: WBA/IBF վարկածով առաջին թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը հանդիպելու է Աբներ Մարեսի հետ, իսկ IBF վարկածով չեմպիոն Պերեսը` Ջոզեֆ Ակբեկոյի հետ: Դարչինյանը նշել է, որ լավ պատրաստվել է. «Ես հիմա մարզվում եմ Լոս Անջելեսում և շատ կենտրոնացած եմ պայքարի վրա: Ես շատ արագ և ուժեղ եմ լինելու: Մենամարտից հետո Մարեսը դեռ երկար է հիշելու ինձ»: Մարեսն իր հերթին ասել է, որ համառորեն մարզվել է, քանի որ Դարչինյանը կոշտ և ուժեղ բռնցքամարտիկ է: «Վիկն ապացուցել է, որ ուժեղ է, նա չեմպիոն է և իսկապես մենամարտը բարդ է լինելու, բայց ես կփորձեմ հաղթել նրան: Ես կարծում եմ, որ արագությունն իմ առավելությունն է»,- հաղորդում է Մարեսի խոսքերը fightnews.com-ը:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |