Կիրո Մանոյան. ՀՅԴ-ն կարևոր դերակատարություն ունի Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ 3 դեկտեմբերի 2010 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում աշխատանքն է սկսել ՀՅԴ 120-ամյակին նվիրված գիտաժողովը: «Ամեն տարի ՀՅԴ օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, սակայն այս տարին առանձնահատուկ է , քանի որ նշվում է Հայաստանի հնագույն կուսակցություններից մեկի 120-ամյակը»,-լրագրողներին է ասել ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը: Ըստ նրա, սա նաև հնարավորություն է լուծելու մի շարք կարևոր քաղաքական ու պատմական հարցեր: Մկրտչյանը նշել է, որ ՀՅԴ-ն միշտ կարևոր դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կարևորագույն պատմական իրադարձություններում: Մկրտչյանն ասել է նաև, որ Դաշնակցությունն իր հասարակական-քաղաքական գործունեությամբ, հեղինակությամբ, պատմությամբ ու գաղափարախոսությամբ շարունակում է մնալ Հայաստանի կարևոր քաղաքական ուժերից մեկը: Մկրտչյանը նշել է, որ գիտաժողովը հնարավորություն կտա դիմակայել Թուրքիայի քարոզչությանը Հայոց ցեղասպանության հարցում: Ըստ նրա, Հայաստանին քաղաքական հարված հասցնելու համար Թուրքիան, առաջին հերթին, փորձում է հարված հասցնել հայկական պատմությանը, ցույց տալու համար համաշխարհային հանրությանը, թե հայկական պահանջատիրության համար հիմքեր չկան: Նա նաև հայտնել է, որ ՀՅԴ 120-ամյակի շրջանակներում դեկտեմբերին տեղի կունենա «Հայկական պահանջատիրության միջազգային իրավական հիմքերը» գրքի շնորհանդեսը»,-ասել է Կիրո Մանոյանը: Իր հերթին ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց, որ ՀՅԴ-ն շարունակում է 120-ամյա իր գիծը, քանի որ կուսակցության հիմնական նպատակն է հայ ժողովրդին ծառայելը: Ըստ նրա, կուսակցության հիմնական նպատակն է միասնական Հայաստանի ստեղծումը: Նա ասել է, որ աշխարհում շուրջ 20 000 դաշնակ կա: Ընդ որում, Մանոյանը հավելել է, որ վաղը նմանատիպ գիտաժողով տեղի կունենա նաև ԱՄՆ-ում: «ՀՅԴ-ն կարևոր դերակատարություն ունի Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ»,-ասել է Կիրո Մանոյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |