Գագիկ Հարությունյան. Ընդհանուր մթնոլորտը Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովում բարենպաստ էր Հայաստանի համար 3 դեկտեմբերի 2010 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ընդհանուր մթնոլորտը ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում բարենպաստ էր Հայաստանի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա, այդ մասին են վկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիրքորոշումները: Նա նշել է, որ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում Արցախը չի հիշատակվում: Փորձագետը նշել է, որ դա վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ դիրքորոշումն այդ հարցում փոխվել է և ավելի համապատասխանում է Հայաստանի շահերին: Հարությունյանը նշել է նաև, որ դրան նպաստեց այն, որ Ռուսաստանի դերը ԵԱՀԿ ՄԽ-ում ամրապնդվել է: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչու Ալիևը խոսափեց ՀՀ նախագահի հետ հանդիպումից, Գագիկ Հարությունյանն ասել է. «Ալիևը հասկացավ իր դիրքորոշման խոցելիությունը ընդհանուր քաղաքակն ֆոնի վրա և որոշեց խուսափել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից»: Անդրադառնալով Հայաստանի նախագահի ելույթին Աստանայում՝ փորձագետը բարձր գնահատեց այն՝ նշելով, որ արվեցին բոլոր անհրաժետ շեշտադրումները և տեղին էր նաև Նախիչևանի հայկական գերեզմանոցի ոչնչացման հիշատակումը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |