Հարություն Մեսրոբյան. ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովն ամբողջությամբ ձախողում էր

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովն ամբողջթությամբ ձախողում էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Ըստ նրա, այն, որ գագաթնաժողովին չեն մասնակցել Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահները, վկայում է այն մասին, որ այն լիարժեք չէր: Հայ փորձագետը նշել է, որ ստորագրվելով ԵԱՀԿ ՄԽ համանախագհ երկրների համատեղ հայտարարության տակ՝ Հայաստանը հերթական անգամ հաստատեց իր պարտվողական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, քանի որ հայտարարության մեջ հղումներ կան այնպիսի փաստաթղթերին, մասնավորապես, Մադրիդյան սկզբունքներին, որոնք չեն բխում երկրի շահերից:

Իր հերթին «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՈԿԿ-ի ղեկավար Ալեքսանդր Մանասյանն ասել է, որ չի կարելի ասել, թե Հայաստանը շահեկան թե ոչ շահեկան վիճակում հայտնվեց: Ըստ նրա, գագաթնաժողովի շրջանակներում հաստատվեց այն, ինչի մասին ԵԱՀԿ-ն ասում էր 1992թ. ի վեր, այսինքն ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Փորձագետը նաև ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը գագաթնաժողովում՝ ասելով, որ դա մեկ քայլ առաջ էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---