Վահագն Խաչատրյան. Հայկական տնտեսությունը գնում է դեպի անկում

Վահագն Խաչատրյան. Հայկական տնտեսությունը գնում է դեպի անկում

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ ընդունված Հայաստանի 2011թ. բյուջեի նախագիծը ոչինչ չի տա Հայաստանին: Բյուջեի նախագծում չկան միտումներ, որոնք կարող են վկայել, որ Հայաստանի քաղաքացիների կյանքը հաջորդ տարի կբարելավվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

Ինչպես նշել է Խաչատրյանը, 2011թ. բյուջեն չունի հստակ սոցիալական ուղղվածություն: «Հայաստանի պետական պարտքը հաջորդ տարի միայն կավելանա և կհատի 4 մլրդ դոլարի սահմանը: Նման տեմպերով Հայաստանի տնտեսությունն իրոք դեպի անկում է գնում»,-ասել է Խաչատրյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---