Սերժ Սարգսյան. Միջազգային հանրությունը պետք է կամք դրսևորի ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման հարցում

Սերժ Սարգսյան. Միջազգային հանրությունը պետք է կամք դրսևորի ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման հարցում

PanARMENIAN.Net - Այսօր չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցն ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելումը, դատապարտումը և հետևանքների վերացումը» միջազգային գիտաժողովի ժամանակ: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության դառը դասերը, մարդկության պատմության ու հիշողության մեջ չմնացին որպես անցյալի լոկ հուշեր. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի սարսափները, Ռուանդայի, Դարֆուրի և բազմաթիվ այլ ողբերգություններ: Ցավոք, ժխտողականությունն ու ցեղասպանության ուրացումը դեռևս շարունակում են տեղ գտնել աշխարհում: Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է մշակել ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմ: Այսօր ակնհայտ է դառնում, որ ժխտողականությունն ու ցեղասպանության ուրացումը դեռևս շարունակում են տեղ գտնել աշխարհում: Քաղաքական նպատակահարմարությունն ու կարճատես պատեհապաշտությունը հաճախ գերակշռում են առողջ, խելամիտ որոշումների ընդունման ու քայլերի իրականացման ընթացքում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կամք դրսևորի ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործում: « Այսօր մենք բախվում ենք նաև մեկ այլ երևույթի ևս. պաշտոնական պատմագրության կողմից գիտականորեն ապացուցված և միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի արժանացած պատմական փաստերը վերանայելուն միտված քայլերին զուգընթաց որոշ պետություններ փորձում են արհեստականորեն ստեղծել «սեփական ցեղասպանության» պատմություններ: Նմանատիպ շինծու մոտեցումները ցեղասպանության հանցագործության հստակ ձևակերպված իրավական հիմքերի պարզունակ տարամեկնաբանություններ են: Չանդրադառնալով նման երևույթի առաջացման տարբեր դրդապատճառներին` միայն մեկ բան կցանկանայի նշել. սեփական ժողովրդին, այսպես ասած, «ցեղասպանությամբ օժտելը» ո՛չ հայրենասիրություն է և ո՛չ էլ` դիվանագիտություն:

Պատմության և պատմական փաստերի վերախմբագրումներ իրականացնողները կարծում են, թե կարող են մարդկությանը պարտադրել իրենց խեղված և մտացածին պատմությունը: Կոծկել սեփական մեղքը և կատարած հանցագործությունը նշանակում է կատարել նոր հանցագործություն: Ավելին, այս ցինիզմը գալիս է ապացուցելու, որ ոմանք իսկապես չեն ըմբռնում կամ չեն ուզում հասկանալ այն ահավոր գինը, որը մարդկությունը վճարել և դեռևս շարունակում է վճարել:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մենք շարունակելու ենք բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեր մոլորակում նման հանցագործությունների կանխարգելման համար»,- ասել է Սարգսյանը և հավելել, որ Մեծ Եղեռնը յուրաքանչյուր հայ ընտանիքի դուռը թակած անհատական և մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու հիշողությունը

Դեկտեմբերի 14-ին Երևանում բացվել է միջազգային գիտաժողով, որը նվիրված է ցեղասպանության հարցերին, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը` նվիրված ՄԱԿ ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---