Շիրակ Թորոսյան. Հայաստանի հաղորդակցային կախվածությունն առիթ չի տալիս Վրաստանին վարվել ջավախահայերի հետ այնպես, ինչպես ցանկանան

Շիրակ Թորոսյան. Հայաստանի հաղորդակցային կախվածությունն առիթ չի տալիս Վրաստանին վարվել ջավախահայերի հետ այնպես, ինչպես ցանկանան

PanARMENIAN.Net - Հայ-վրացական հարաբերություններում ընթացիկ տարում առաջընթաց չի գրանցվել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, տարվա ընթացքում լուծում չստացան նաև ջավախահայերի խնդիրները: «Չնայած նրան, որ պաշտոնական մակարդակում երկու երկրների ղեկավարությունը հայտարարում է, որ Հայաստանի ու Վրաստանի միջև սերտ բարեկամական ու ջերմ հարաբերություններ են հաստատվել, ես չէի ասի, որ դա համապատասխանում է իրականությանը»,-ասել է Թորոսյանը:

Պատգամավորն անդրադարձել է ջավախահայերի խնդիրներին, մասնավորապես, Վրաստանում ՀԱԵ հայկական թեմի կարգավիճակի հետ կապված հարցերին, սահմանային հարցերին, ինչպես նաև հայկական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հետ: «Վերջին տարում, հայոց լեզվի դասաժամերը զգալիորեն կրճատվել են, դրա հաշվին ավելացել են վրացերենի դասաժամերը»,-ասել է նա՝ հավելելով, որ աճել են նաև աշխատանքից հայոց լեզվի, հայ գրականության ու պատմության ուսուցիչներին ազատելու դեպքերը:

Նա նշել է, որ շատերը գտնում են, որ ՀՀ իշխանությունները խիստ չեն արձագանքում Վրաստանի գործողություններին, քանի որ հաղորդակցային կախվածություն ունեն Վրաստանից: «Ես գտնում եմ, որ դա սխալ մոտեցում է: Այն, որ Հայաստանը ինչ-որ չափով կախված է Վրաստանից, լինելով շրջափակման մեջ, դեռ չի նշանակում, թե Վրաստանի իշխանությունները կարող են վարվել ջավախահայերի հետ ինչպես ցանկանան»,-ասել է Թորոսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---