Մոսկվայում ձերբակալվել է ծայրահեղական կազմակերպություններից մեկի առաջնորդը

PanARMENIAN.Net - Ծայրահեղական կազմակերպություններից մեկի առաջնորդը եղել է Մոսկվայի Կիևյան կայարանի հրապարակում ձերբակալվածների թվում: Նա և ևս 40 ձերբակալվածներ տարվել են Կունցևոյի ՆԳԲ Կիևյան կայարանի հրապարակում տեղի ունեցած միջադեպերի քննության համար: Նրանց կասկածում են սադրանքների կազմակերպման մեջ, որոնք հրահրել են հրապարկում հավաքվածների ագրեսիվ վարքը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Արմատական կազմակերպության առաջնորդի հետ ձերբակալվել են երիտասարդներ, որոնցից ոստիկանները բռնագրավել են տրավմատիկ և սառը զենք, այդ թվում` մեկ կացին: Որոշվում է նրանց նկատմամբ վարչական և քրեական գործերի հարուցման հարցը:

Վերջին մի քանի օրերին Ռուսաստանում լարված իրավիճակ է: Արմատական ազգայնականները զանգվածային ցույցեր են անցկացնում ողջ երկրում: Ձերբակալվել է շուրջ 1000 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---