Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը դարձավ Բանսկոյի բաց մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը դարձավ բուլղարական Բանսկո քաղաքում ընթացող օփեն մրցաշարի հաղթող: Հայ շախմատիստը մրցաշարում 9 հնարավորից հավաքեց 8 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց իսրայելցի Թամիր Նաբատին` 7.5 միավոր, երրորդ տեղը` բուլղարացի Գրիգոր Գրիգորովը` 7 միավոր:

Այս մրցաշարից հետո Գրիգորյանը 19 կետով բարելավել է իր արդյունքը FIDE վարկանիշում և ունի 2580 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---