Արթուր Աբրահամը խոստովանել է, որ պարտվել է Կարլ Ֆրոչին այն պատճառով, որ չափազանց շատ է մարզվել

Արթուր Աբրահամը խոստովանել է, որ պարտվել է Կարլ Ֆրոչին այն պատճառով, որ չափազանց շատ է մարզվել

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը հանգստանում է Թայլանդում, արտահայտվել է բրիտանացի Կարլ Ֆրոչի հետ իր վերջին ելույթի մասին:

«Կարծում եմ, որ 8 ամիսների ծանր նախապատրաստումներից հետո չափազանց շատ եմ մարզվել: Մարտը երկու անգամ հետաձգվեց և ակնհայտ է, որ դա վատ անդրադարձավ իմ օրգանիզմի վրա: Երբ ես վերջապես հանդիպեցի Ֆրոչին, ապա ինքնս ինձ չճանաչեցի: Ես սովորականի նման ուժեղ և բռնկվող չէի, այլ հակառակը, ամեն ինչ այլ կերպ էր»:

Մրցաշարի հաջորդ փուլում կիսաեզրափակիչ մարտում Աբրահամը պետք է հանդիպի WBA տիտղոսակիր, անպարտելի ամերիկացի Անդրե Ուորդի հետ: Մենամարտը, ամենայն հավանականությամբ, կայանալու է մայիսին:

Աբրահամը խոստացել է, որ այս մարտում վերականգնելու է իր հեղինակությունը. «Ես չեմ կարող իմ երկրպագուներին հիասթափեցնել ևս մեկ անգամ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---