Հունվարի 13-17-ը Ծաղկաձորում տեղի կունենա դահուկային սպորտի Հայաստանի առաջնություն

Հունվարի 13-17-ը Ծաղկաձորում տեղի կունենա դահուկային սպորտի Հայաստանի առաջնություն

PanARMENIAN.Net - Հունվարի 13-17-ը Ծաղկաձորում տեղի է ունենալու դահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցելու է շուրջ 50 մարզիկ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, արդեն երկրորդ տարին առաջնությունը վարկանիշային է և ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանի մեջ:

«Առաջնության ավարտից հետո երիտասարդ դահուկորդները հունվարի 15-31-ը Էստոնիայում մասնակցելու են աշխարհի առաջնությանը: Իսկ փետրվարի 19-ից մարտի 2-ը Նորվեգիայում տեղի է ունենալու մեծահասակների շարքում առաջնություն, որտեղ նույնպես հանդես են գալու հայ դահուկորդներ»,- ասել է Սարգսյանը:

Աշխարհի առաջնության մասնակիցների անունները հայտնի կլինեն Հայաստանի առաջնության արդյունքներով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---