ՀՀ պաշտպանության նախարարը Տոդոր Ստայկովին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով

ՀՀ պաշտպանության նախարարը Տոդոր Ստայկովին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին հայ-բուլղարական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար` ՀՀ պաշտպանության նախարարը Տոդոր Ստայկովին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ, հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---