Տիգրան Ղարաբաղցյան. Մամեդովի հայտարարությունը տիպիկ եմ համարում ադրբեջանցու համար և ոչ սպորտային

PanARMENIAN.Net - «Ես Մամեդովի հայտարարությունը տիպիկ եմ համարում ադրբեջանցու համար և ոչ սպորտային: Պորֆեսոիանալ մարզիկի համար չպետք է նշանակություն ունենա, թե ով է խաղում նրա թիմում: Նրա համար կարևորը պետք է լինի ոչ թե ֆուտբոլիստւ ազգային պատկանելությունը, այլ նրա վարկանիշը և ակումբի շահը: Նման հայտարարությունները քաղաքական բնույթ ունեն և ոչ մի կապ չունեն սպորտի հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ղազախական «Ատիրաուի» նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը` մեկնաբանելով «Ատիրաուի» նոր գլխավոր ադրբեջանցի մարզիչ Ռամիզ Մամեդովի հայտարարությունը, որում նա ասել է, որ իր թիմում հայ խաղացող չի լինի, հատկապես` Ղարաբաղցյանը:

Ադրբեջանցու այդ հայտարարությանն արձագանքել են «Ատիրաու» ակումբի երկրպագուները: «Մենք`Ատիրաու» ակումբի երկրպագուներս, տեղեկացնում ենք Մամեդովին, որ Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ խաղաղ արևի տակ հաշտ ու համերաշխ ապրում են տարբեր ժողովուրդներ»:

«Ակումբում ինչ շատ լավ են ընդունել, և ես այնտեղ ինձ լավ էի զգում և շնորհակալ եմ ակումբի բոլոր երկրպագուներին աջակցության համար»,- ասել է Ղարաբաղցյանը:

Նա վերադարձել է երևանյան «Կիլիկիա», որտեղ և հիմա մարզվում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---