Թուրքիան փորձել է դրա՞մ վաստակել շախմատի ԱԱ մասնակիցների միջոցով

Թուրքիան փորձել է դրա՞մ վաստակել շախմատի ԱԱ մասնակիցների միջոցով

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի առաջնության մասնակիցները, որը դեկտեմբերի 4-24-ն ընթացել է թուրքական Անթաքիա քաղաքում, ՖԻԴԵ-ի ղեկավարությանը բաց նամակ են ուղարկել, որում արտահայտել են իրենց դժգոհությունն առաջնության կազմակերպվածության վերաբերյալ: Նամակը հրապարակվել է շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկի բլոգում:

«Շախմատի կանանց ԱԱ-ն պետք է անցկացվի բարձր մակարդակով, և մենք կցանկանայինք զգալ, որ մասնակցում ենք համաշխարհային մասշտաբի մրցաշարի»,- ասվում է նամակում:

Շախմատիստուհիները նակամում նշել են, որ, առաջին հերթին, ընտրական փուլն անցնելուց հետո մասնակիցներն իրենք են վճարել ճանապարհի և Թուրքիայում մնալու համար: Ավելին, «Anemon Antakya» հյուրանոցում մնալու վարձը մասնակիցների համար կազմել է 130 եվրո, այն դեպքում, երբ հյուրանոցում սովորական գինը կազմում է օրական 60 եվրո: Խաղացողների համար անհրաժեշտ ինչպես հանգստի, այնպես էլ նախապատրաստության մակարդակն անհրաժեշտից շատ ցածր է եղել. «Մենք ցանկանում ենք ՖԻԴԵ-ին տեղեկացնել, որ ԱԱ-ն իրական հիասթափություն է եղել մեզ համար: Կազմակերպիչները ցանկացել են հնարավորինս քիչ փող ծախսել, և շատ վաստակել»:

Նամակի տակ ստորագրել է 18 մասնակից, այդ թվում` հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---