Դավիթ Նալբանդյանը 21-րդն է ATP վարկանիշային աղյուսակում

Դավիթ Նալբանդյանը 21-րդն է ATP վարկանիշային աղյուսակում

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, նախորդ վարկանիշի համեմատ, առաջ է անցել վեց հորիզոնականով և 21-րդ տեղում է 1641 միավորով:

Նալբանդյանը հայտնվեց 21-րդ տեղում Օքլենդի վարկանիշային մրցաշարում ունեղած հաջող ելույթի շնորհիվ, որտեղ նա հասավ եզրափակիչ, սակայն տանուլ տվեց Դավիթ Ֆերերին (Իսպանիա) 6:3, 6:2 հաշվով:

Հունվարի 17-30-ին Նալբանդյանը կմասնակցի Australian Open մրցաշարին: Առաջին շրջանում նա կհանդիպի Լլեյտոն Հյուիթի հետ (Ավստրալիա):

ATP վարկանիշային ցուցակում առաջին տեղում է Ռաֆայել Նադալը (Իսպանիա, 12390 միավոր), երկրորդում է Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա, 9245 միավոր), իսկ երրորդում՝ Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 6240 միավոր):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---