Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեում զբաղեցնում է 3-րդ տեղը

Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեում զբաղեցնում է 3-րդ տեղը

PanARMENIAN.Net - Վեյկ ան Զեեի մրցաշարի չորրորդ տուրից հետո Լևոն Արոնյանը, որը հաղթանակ է տարել Յան Նեպոմնյաշիի նկատմամբ (Ռուսաստան), 2.5 միավորով բարձրացել է 3-րդ հորիզոնական:

Նա մրցաշարի առաջատարներ Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան) և Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) զիջում է միայն 0.5 միավորով: Հաջորդ տուրում Արոնյանը հանդիպելու է Վլադիմիր Կրամնիկի հետ (Ռուսաստան):

B մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Վուտեր Սպոելմանի հետ (Հոլանդիա) և 2.5 միավորով այլ մասնակիցների հետ կիսում է 2-5-րդ տեղերը: 5-րդ տուրում նա հանդիպելու է Լի Չաոյի հետ (Չինաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---