Դիանա Չալյանը դարձել է Ռուսաստանի Հարավային դաշնային շրջանի ձյուդոյի առաջնության հաղթող

PanARMENIAN.Net - Հայ ձյուդոիստ Դիանա Չալյանը, որը ներկայացնում է Աբխազիայի Հանրապետությունը, դարձել է Մայկոպում ընթացող պատանիների և աղջիկների շարքում Հարավային դաշնային շրջանի ձյուդոյի առաջնության հաղթող: Առաջնությանը մասնակցում էին Ռուսաստանի Հարավի երեք հարյուր ուժեղագույն մարզիկներ:

Ինչպես հայտնում է yerkramas.org-ը, նա հանդես է եկել մինչև 57 կգ ք/կ-ում: Տանելով երեք համոզիչ հաղթանակ` նա նվաճել է առաջին տեղը:

«Հուսով ենք, որ նա կպահի հաղթական տրամադրվածությունը, որը նրան պետք կգա արդեն փետրվարի կեսին Աստրախանում, որտեղ տեղի կունենա Ռուսաստանի երիտասարդների առաջնությունը»,- ասել է Աբխազիայի պատանի ձյուդոիստների մարզիչ Արթուր Պողոսովը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---