Ալեքսանդր Իսկանդարյան. Միխայիլ Սահակաշվիլիի այցը Հայաստան կարևոր կլինի, բայց ոչ՝ հեղափոխական

Ալեքսանդր Իսկանդարյան. Միխայիլ Սահակաշվիլիի այցը Հայաստան կարևոր կլինի, բայց ոչ՝ հեղափոխական

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Կիպրոսի միջև լավ հարաբերություններ են ստեղծվել, ինչը հերթական անգամ հաստատեց ՀՀ նախագահի պետական այցը Կիպրոս: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, Կիպրոսում ՀՀ նախագահի ելույթում շեշտը դրվել է երեք հիմնական խնդիրների վրա՝ ղարաբաղյան կարգավորում, Բաքվի ռազմական ճարտասանություն և հայ-թուրքական հարաբերություների կարգավորում:

Ինչպես նշել է քաղաքագետը, 2011-ին ոչ մի նոր բան տեղի չի ունենա ղարաբաղյան գործընթացում: Անդրադառնալով Թուրքիայի հետ գործընթացին՝ Իսկանդարյանն ընդգծել է, որ մինչ այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները առաջխաղացում հայ-թուրքական գործընթացում չի լինի:

Մեկնաբանելով Վրաստանի նախագահի առաջիկա այցը Հայաստան՝ Իսկանդարյանն ասել է, որ այցը կարևոր կլինի, բայց ոչ՝ հեղափոխական: «Այցի շրջանակներում հերթական աշխատանք կկատարվի երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասել է քաղաքագետը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---