«Կուբանը», որտեղ փորձաշրջան են անցնում Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, կմասնակցի Marbella Cup մրցաշարին

PanARMENIAN.Net - «Կուբանը» հունվարի ավարտին իր երկրորդ արտերկրյա հավաքը կանցկացնի իսպանական Մարբելա քաղաքում, որտեղ, կմասնակցի Marbella Cup մրցաշարին:

Մրցաշարին կմասնակցի ութ ակումբ: Փետրվարի 2-ին «Կուբանը», որտեղ փորձաշրջան են անցնում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, առաջին խաղը կանցկացնի լեհական «Պոլոնիայի» հետ: Քառորդ եզրափակչում կխաղան նաև Պետերբուրգի «Զենիթն» ու Պլովդիվի «Լոկոմոտիվը», Պրահայի «Սպարտան» ու վրացական »Զեստաֆոնին», Կիևի «Դինամոն» ու Դնեպրոպետրովսկի «Դնեպրը»: Փետրվարի 5-ին մրցաշարի մասնակիցները կհանդիպեն կիսաեզրափակիչներում, իսկ 8-ին տեղի կունենա եզրափակիչը, հաղորդում է «Կուբանի» պաշտոնական կայքէջը:

«Կուբանի» մարզիչ Դան Պետրեսկուն նշել է, որ մրցաշարն օգտակար էր իր թիմի համար: «Մարզչական գործընթացն այս փուլում մենք կարող ենք ամրապնդել լավ միջազգային մակարդակում կայանալիք հանդիպումներով: Իսկ դա շատ կարևոր է մարզիկների մեծ մասի համար, որոնք պրոֆեսիոնալ ակումբների հետ հանդիպումների մեծ փորձ չունեն»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---