Չարլզ Լոնսդեյլ. Յուրաքանչյուր հակամարտություն եզակի է և պետք է առանձին դիտարկվի

Չարլզ Լոնսդեյլ. Յուրաքանչյուր հակամարտություն եզակի է և պետք է առանձին դիտարկվի

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան այն կարծիքի է, որ յուրաքանչյուր հակամարտություն եզակի է և պետք է առանձին դիտարկվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան կարգավորման հարցում անպայման հարկավոր է հաշվի առնել ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան ու ՆԱՏՕ-ն սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---