Վեյկ ան Զեեում Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երրորդ տեղը

Վեյկ ան Զեեում Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երրորդ տեղը

PanARMENIAN.Net - Վեյկ ան Զեեի մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով կիսել է միավորները Վլադիմիր Կրամնիկի հետ (Ռուսաստան): Խաղն ավարտվել է 26-րդ քայլում: Արոնյանը 3 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը: Մրցաշարի առաջատարը Վիշվանաթան Անանդն է (Հնդկաստան), որն ունի 4 միավոր:

6-րդ տուրում Արոնյանը մրցելու է Վան Հաոյի հետ (Չինաստան):

B մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Լի Չաոյի հետ (Չինաստան) և, հավաքելով 3 միավոր, զբաղեցնում է 4-րդ տեղը: Հաջորդ տուրում Սարգսյանը հանդիպելու է Վլադիսլավ Տկաչովի հետ (Ֆրանսիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---