Գյումրիի «Շիրակը» պայմանագիր է կնքել Հովհաննես Գրիգորյանի հետ

PanARMENIAN.Net - Գյումրիի «Շիրակը» 1 տարվա պայմանագիր է կնքել Հովհաննես Գրիգորյանի հետ, ով հայտնի է Երևանի «Բանանցում» և Կապանի «Գանձասարում» ունեցած ելույթներով։ 25-ամյա պաշտպանը «Շիրակի» կազմում մասնակցում է ծաղկաձորյան հավաքին, հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Հովհաննես Գրիգորյանը Երևանի «Բանանցում» ելույթ է ունեցել 2006-2009թթ., իսկ 2010թ. Հայաստանի առաջնությունում հանդես է եկել «Գանձասարի» կազմում։

Գրիգորյանը հանդես է եկել նաև Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---