«Փյունիկն» ընկերական խաղում զիջել է «Ավանգարդին»25 հունվարի 2011 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 2010 թվականի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» Սոչիում առաջին ձմեռային հավաքի ժամանակ առաջին ընկերական խաղն է անցկացրել Կուրսկի «Ավանգարդ» թիմի հետ: Խաղն ավարտվել է Վարդան Մինասյանի սաների պարտությամբ՝ 3:1: «Փյունիկի» միակ գոլը խփել է կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ակումբի մամլո քարտուղար Վահան Դանիելյանը: Ակումբին է միացել արդեն Էդգար Մանուչարյանը, որի պայմանագիրը «Կարպատների» հետ չկայացավ: 2011թ. «Փյունիկում» հանդես կգա նաև Արտակ Ալեքսանյանը, որն ակումբին կմիանա ավելի ուշ: Հունվարի 29-ին «Փյունիկը» ուժերը կչափի Սոչիի «Ժեմչուժինայի» հետ: Հունվարի 30-ին թիմը կվերադառնա Երևան, իսկ հաջորդ հավաքը կանցկացնի Կիպրոսում՝ փետրվարի 3-17-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին |