Մարգարիտա Գասպարյան -Դարյա Գավրիլովա զույգը մտավ Australian Open-ի քառորդ եզրափակիչ

Մարգարիտա Գասպարյան -Դարյա Գավրիլովա զույգը մտավ Australian Open-ի քառորդ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Չնայած Australian Open-2011 անհատական պատենական մրցաշարում կրած պարտությանը ` Մարգարիտա Գասպարյանը շարունակում է հանդես գալ մրցաշարում: Նա Դարյա Գավրիլովայի հետ մտել է քառորդ եզրափակիչ:

Նա ասել է, որ կորտում նա և Դարյա Գավրիլովան կես խոսքից հասկանում են միմյանց: 1/8 եզրափակչում նրանք 6:4, 6:4 հաշվով հաղթանակ են տարել Կասանդրա Դանսեր-Ազրա Հադզիչ զույգի նկատմամբ (Ավստրալիա), հաղորդում է gotennis.ru-ն:

«Մրցակիցները բավական ուժեղ էին, բայց մենք նրանց նկատմամբ վստահ հաղթանակ տարանք և հիմա պատրաստվում ենք հաջորդ խաղին: Այն հավանաբար ավելի բարդ է լինելու, քանի որ խաղալու ենք ճապոնուհիների հետ, որոնք հաղթել են մեզ արդեն լավ ծանոթ չինացիների զույգին»,- ասել է Գասպարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---