Գեղամ Բաղդասարյան. Հարավային Սուդանը չի կարող նախադեպ ծառայել Լեռնային Ղարաբաղի համար

Գեղամ Բաղդասարյան. Հարավային Սուդանը չի կարող նախադեպ ծառայել Լեռնային Ղարաբաղի համար

PanARMENIAN.Net - Հարավային Սուդանը չի կարող նախադեպ ծառայել Լեռնային Ղարաբաղի համար: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է խորհրդարանի նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը, Հարավային Սուդանի հարցում հակամարտության բոլոր կողմերը համաձայն էին հարավի ինքնորոշմանը, ինչը չես ասի Լեռնային Ղարաբաղի մասին: «Սակայն, այնուամենայնիվ, Հարավային Սուդանի օրինակը մասնակիորեն կարելի է նախադեպ համարել, քանի որ աշխարհի քարտեզի վրա հայտնվեց ևս մեկ պետություն»,-ասել է նախկին պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ երբ ստեղծվեց ՄԱԿ-ը, աշխարհում կար մոտ 150 պետություն, իսկ այսօր ազգերի ինքնոորշման իրավունքի շնորհիվ, պետությունների քանակը հասել է գրեթե 200-ի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---