Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2011թ. 4 մլրդ դրամ կստանա կառավարությունից

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2011թ. 4 մլրդ դրամ կստանա կառավարությունից

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը ներկայացրել է 2011թ. առաջնային ուղղությունները: Ըստ Պետրոսյանի, 2011թ. նախարարության ուշադրության կենտրոնում երեք առաջնայնություն է լինելու՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆինանսական ապահովման հայեցակարգի մշակումը, «Լավագույն մարզական ընտանիք» մրցումների կազմակերպումն ու անցկացումը և երիասարդության ոլորտում պետական քաղաքականության զարգացմանն ուղղված հետազոտությունների իրականցումը:

«Վերջին կետը ենթադրում է երիտասարդության մասին ազգային զեկույցի մշակում: Վերջին զեկույցն այդ ոլորտում ներկայացվել է 2006 թվականին և վերամշակման կարիք ունի: Ինչ վերաբերում է ֆինանսավորման հայեցակարգին, ապա այն պետք է լինի պարզ ու թափանցիկ»,-ասել է նախարարը:

Նախարարը «Լավագույն մարզական ընտանիք» մրցումների կազմակերպումը համարում է նախարարության ամենահաջող ծրագիրը և հավաստիացրել է, որ 2011թ. մասնակիցների թիվը առնվազն կհասնի 1000-ի: Այս տարի կառավարությունից նախարարությունը կստանա 4 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---