Ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկությունում Հովհաննես Դավթյանը զբաղեցրել է երրորդ տեղը

PanARMENIAN.Net - Մինչև 60 կգ քաշային կարգում 2009-ի աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը 4 մենամարտերից երեքում հաղթանակ է տարել: Երրորդ տեղի համար պայքարում նա հաղթել է Դավիթ Ասումբանիին (Վրաստան) և նվաճել բրոնզե մեդալ:

Նույն քաշային կարգում Գոռ Հարությունյանը նույնպես անցկացրել է 4 մենամարտ, բայց երկուսում պարտվել է և զբաղեցրել 7-րդ տեղը:

Մինչև 66 ք/կ-ում 2010-ի աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը 5 մարտերից 3-ում հաղթանակ է տարել, իսկ 2-ում` պարտություն: Նազարյանը զբաղեցրել է 5-րդ տեղը:

Աշխարհի գավաթից հետո հավաքականի հիմնական անդամները փետրվարին մասնակցելու են տարբեր միջազգային մրցաշարերի: Բոլոր մրցաշարերը վարկանիշային են՝ խաղարկվելու են Լոնդոնի օլիմպիական խաղերի միավորներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---