Գեղարդ Մովսեսյանը սկսել է որակավորման գործընթացը Հոլանդիայի Օլիմպիական հավաքականում ընդգրկվելու համար

PanARMENIAN.Net - Հոլանդիայում խառը մարտարվեստի հայազգի ըմբշամարտիկ Գեղարդ Մուսասին (Գեղարդ Մովեսեսյան) սկսել է որակավորման գործընթացը Հոլանդիայի բռնցքամարտի Օլիմպիական հավաքականում ընդգրկվելու համար, որպեսզի մասնակցի 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Տեղեկատվական կենտրոնը, մարզիկը ծրագրում է Օլիմպիադայում պաշտպանել Նիդեռլանդների եռագույնը:

Մուսասիի մենեջեր Ապի Էչտելդը հայտնել է, որ ձեռքբերումները բռնցքամարտում միայն կնպաստեն Մուսասիի կարիերային խառը մարտարվեստում. «Կարող եմ ասել, որ ինչ սպորտաձևով էլ նա զբաղվի, նա մեծ հաջողությունների է հասնում: Եթե նա կարողանա հաջող ելույթներ ունենալ նաև բռնցքամարտում, դա միայն կօգնի նրան MMA-ում»,- ասել է Էչտելդը:

Բռնցքամարտը ոչ մի կերպ չի խախտում Մուսասիի խառը մարտարվեստի ծրագրերը և արդեն ապրիլի 9-ին ծրագրված է նրա առաջին մենամարտը խառը մարտարվեստի «Strikeforce» առաջնության շրջանակներում: Նրա մրցակիցը կլինի Մայք Քայլը: Առաջնության անցկացման վայրը դեռևս հայտնի չէ, սակայն հնարավոր տարբերակներից մեկը կարող է դառնալ Ճապոնիան:

Գեղարդ Մովսեսյանը ծնվել է Իրանում` հայկական ընտանիքում: Իրանա-իրաքյան պատերազմից հետո Մովսեսյանների ընտանիքը տեղափոխվել է հոլանդական Լեյդեն, որտեղ 15 տարեկանում նա սկսել է զբաղվել բռնցքամարտով: 16 տարեկանում Գեղարդը շահել է բռնցքամարտի պատանեկան սիրողական առաջնությունը: Այնուհետև զբաղվել է նաև քիքբռնցքամարտով, իսկ շուտով անցել խառը մարտարվեստին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---