«Կիլիկիան» չի մասնակցի 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը

«Կիլիկիան» չի մասնակցի 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել է որոշում բավարարել «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ ներկայացված N03 24.01.2011թ. դիմումը` առ այն, որ «Կիլիկիա» ակումբի ֆինանսական ծանր վիճակը հանդիսանում է գլխավոր դրդապատճառ, որը թույլ չի տալիս ստեղծել մարտունակ թիմ և ակումբը հրաժարվում է ՀՀ Բարձրագույն խմբի առաջիկա 2011թ. առաջնությանը մասնակցելուց:

Այսպիսով` 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի ութ թիմ` «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Իմպուլս», «Գանձասար», «Շիրակ» և «Արարատ»:

«Կիլիկիա» ակումբի հրաժարականի հետևանքով տեղի կունենան փոփոխություններ 2011թ. Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում: Խաղացանկով նախատեսված նախնական փուլի «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը չի կայանա: Փոխարենը կանցկացվի վիճակահանություն «Շիրակ» և «Արարատ» ակումբների միջև, «Փյունիկ» և «Ուլիս» ակումբների մրցակիցներին ի հայտ բերելու նպատակով, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---