Ղարաբաղի հարցով Հայաստանի առաջարկած ԵԽԽՎ հռչակագիրը կարող է հիմք ծառայել ապագա փաստաթղթերի համար

Ղարաբաղի հարցով Հայաստանի առաջարկած ԵԽԽՎ հռչակագիրը կարող է հիմք ծառայել ապագա փաստաթղթերի համար

PanARMENIAN.Net - Արդեն կես տարի է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը վարում է քաղաքականություն, որը նախատեսում է նախաձեռնողական քայլեր ղարաբաղյան հիմնախնդրի հարցում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցությունից խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Սակայն, չնայած նրան, որ պատվիրակությունն այդքան ակտիվ չէ, պատվիրակության որոշ անդամներ միացել են իմ բոլոր նախաձեռնություններին: Նախքան ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով հռչակագիր ներկայացնելը, ես ցույց եմ տվել փաստաթուղթը հայկական պատվիրակության անդամներին, որպեսզի նրանք հայտնեն իրենց կարծիքը: Դավիթ Հարությունյանն ասել է, որ հազիվ թե ինչ-որ մեկը ստորագրի նման փաստաթղթի տակ, քանի որ այն կոշտ է գրված: Բայց կարծում եմ, որ հռչակագիրը կարող է հիմք դառնալ ապագա փաստաթղթերի համար: Պետք չէ վախենալ, որ մեզ չեն հասկանա կամ չեն ստորագրի»,- ասել է նա և հավելել, որ հռչակագրի տեքստին ծանոթացել են շուրջ 50 պատգամավորներ, ստորագրել է 30 պատգամավոր 22 երկրից:

Ադրբեջանը հռչակել է իրեն 1918-20թթ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը, իսկ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել այդ հանրապետության կազմում: Այդ մասին ասվում է ԼՂՀ մասին գրավոր հռչակագրում, որն ընդունվել է ԵԽԽՎ կողմից: Հռչակագիրը ներկայացրել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Փաստաթղթի տակ ստորագրել են 30 պատվիրակներ, այդ թվում` հայկական պատվիրակությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---